Կապահովվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելը և ծրագրի շրջանակում տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցության տրամադրումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում։

Հաշվի առնելով, որ 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, որոշմամբ առաջարկվում է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում (ծիրան՝ 40%, այլ մշակաբույսեր՝ 60%)։

Ապահովագրական ընկերությունների մասնակցությունը խթանելու նպատակով որոշմամբ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով ապահովագրական հատուցումների  այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը: Ընդ որում, փոխհատուցման հաշվարկում ներառվող փաստացի իրականացված վնասի գնահատման ծախսերի առավելագույն չափը տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ, սահմանում է գործակալության խորհուրդը: Միաժամանակ հստակեցվել է, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական հատուցումների ստացման համար կարող են դիմել յուրաքանչյուր ամսվա արդյունքներն  ամփոփելուց հետո։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան