Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կներկայացվի փետրվարի 7-ին

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կներկայացվի փետրվարի 7-ին

Հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կներկայացվի փետրվարի 7-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գիրքը արդեն իսկ պատրաստ է իտալերենով և հիմա Newmag հրատարակչության թարգմանությամբ կլինի նաև հայերեն: Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 7-ին` Newmag  հրատարակչության ձմեռային փառատոնի շրջանակներում:

Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը կրում է «Իմ կյանքը` միշտ կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում