Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը, 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: «Remembering Paul Keres» մրցաշարին մասնակցում է 133 շախմատիստ:

Հայկ Մարտիրոսյանը մրցաշարին մասնակցող երեք ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկն է:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում