Սպորտ

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները

Հայաստանի շախմատի տղամարդկանց 2026 թվականի առաջնության հաղթողը Մանուէլ Պետրոսյանն է, իսկ կանանցը` Անահիտ Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջին տուրից հետո երկրի չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից հավաքեց 6 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 5,5-ական միավորով կիսեցին Արթուր Դավթյանն ու Զավեն Անդրիասյանը:

Կանանց մրցաշարում առաջնության չեմպիոն դարձավ Անահիտ Մկրտչյանն, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Աստղիկ Հակոբյանն է, իսկ եռյակի վերջում Սոնա Կրկյաշարյանն է` 5,5 միավոր:

Հայաստանի առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունվարի 22-ին ժամը 17:00-ին` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում