Քաղաքականություն

Արման Խաչատրյանն ու Ռիշար Ֆերանը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը

1 րոպեի ընթերցում

Արման Խաչատրյանն ու Ռիշար Ֆերանը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ռիշար Ֆերանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը։

Ընդգծվել է ժողովրդավարության, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության նկատմամբ Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնառությունը, որն ամուր հիմք է ստեղծում այս ուղություններով երկկողմ գործակցության հետագա խորացման համար։ Քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին, այդ թվում՝ Վաշինգտոնյան համաձայնություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։

Դեսպան Խաչատրյանը գրառում է կատարել Սահամանդրական խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում