Կրթություն

ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է դրսեկության ձևով փոխադրման քննությունների ընթացքին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է դրսեկության ձևով փոխադրման քննությունների ընթացքին

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հունվարի 21-ին ընթացել են դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունները: Դրանց հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության  վարչության ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 12-ն են:

Մինչ քննության մեկնարկը Արաքսիա Սվաջյանը զրուցել է աշակերտների հետ ու հաջողություն մաղթել նրանց: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչպես են աշակերտները նախապատրաստվել քննությանը, ինչ ակնկալիքներ ունեն, արտադպրոցական ինչպիսի նախասիրություններ ունեն և այլն:

Դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննությունների գործընթացն իրականացվում է ԿԳ նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի 1507-Ն հրամանով:

Ըստ այդմ՝ հիմք է ընդունվում սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում