Սպորտ

«Ինտեր»-ը պարտվեց, «Ռեալ»-ը հաղթեց խոշոր հաշվով. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը պարտվեց, «Ռեալ»-ը հաղթեց խոշոր հաշվով. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել են հիմնական փուլի նախավերջին տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կայրաթ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Բրյուգե»-ին, զիջեց 1:4 հաշվով։ Անսպասելի հաղթանակ տոնեց «Բուդյո-Գլիմտ»-ը` պարտության մատնելով «Մանչեսթեր Սիթի»-ին` 3:1։ «Կոպենհագեն»-«Նապոլի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1։ «Ինտեր»-ը տանը զիջեց «Արսենալ»-ին 1:3 հաշվով։ «Օլիմպիակոս»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բայեր»-ի դարպասը։ Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակի հասավ «Մոնակո»-ի նկատմամբ 6:1 հաշվով։ «Սպորտինգ»-ը հաղթեց ՊՍԺ-ին 2:1 հաշվով։ «Տոտենհեմ»-ը Դորտմունդում 2։0 հաշվով առավելության հասավ «Բորուսիա»-ի նկատմամբ։ «Վիլյառեալ»-ը պարտվեց «Այաքս»-ին 1:2 հաշվով:

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի մյուս հանդիպումները կկայանան հունվարի 21-ին:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում