Հայաստան

ՀՀ վարչապետն ու գործարար Վլադիմիր Եվտուշենկովը քննարկել են Հայաստանում տնտեսության ընդհանուր զարգացումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու գործարար Վլադիմիր Եվտուշենկովը քննարկել են Հայաստանում տնտեսության ընդհանուր զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։

Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։

Վլադմիրի Եվտուշենկովը ռուսաստանցի գործարար է, АФК «Система» ներդրումային ընկերության 49,2 % բաժնետոմսերի սեփականատերը: Forbes ամսագրի տվյալներով՝ 2022թ-ին զբաղեցրել է ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում 51-րդ տեղը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում