Հասարակական

Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է իր պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը։ 

Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում