Սպորտ

Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Գագիկ Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Սա շատ դժվար ու բարդ որոշում էր ինձ համար: Ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտի բացակայությունն է, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու համար, այն կամքը, որ պետք է լինի, բայց դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն, միայն ֆեդերացիայի ջանքերով կամ մենակ ֆեդերացիայի նախագահ լինելով՝ այդ մարզաձևերը հնարավոր չէ զարգացնել»,-ասաց Սարգսյանը:  

Սարգսյանը պնդել է, որ տարիներ շարունակ իրենց բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները՝ ուղղված ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չեն ստացել։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իր պաշտոնավարման ընթացքում եղել են իր կողքին։  

Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար էր ընտրվել 2005 թվականին, իսկ հետագայում դարձել ֆեդերացիայի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում