Հայաստան

Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

2 րոպեի ընթերցում

Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները՝ չնայած մի շարք տարածաշրջաններում տեղացող ձյանն ու առկա մերկասառույցին, հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ բաց են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամից։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները»,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Քեթիի լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Նշվում է, որ Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

«Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Գորիսի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,-հայտնել է Դեպարտամենտը՝ վարորդներին հորդորելով լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում