ԵՄ դիտորդներն իրենց առաքելության գործունեությունն են ներկայացրել Ստրասբուրգից ժամանած ուսանողներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձորի իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ուսումնական այցով Հայաստան ժամանած Ստրասբուրգի համալսարանի մագիստրոսական ծրագրի ուսանողներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Մեծ սիրով ողջունեցինք Ստրասբուրգի համալսարանի մագիստրոսական ուսանողներին և ներկայացրինք Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատն ու գործունեությունը՝ Հարավային Կովկաս կատարած նրանց ուսումնական այցի շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։

 

Հայերեն العربية