Հայաստան

ՀՀ կադաստրի կոմիտեն 2025-ին 1 մլն-ից ավելի դիմում է սպասարկել. թվային գործիքակազմը տալիս է իր արդյունքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կադաստրի կոմիտեն 2025-ին 1 մլն-ից ավելի դիմում է սպասարկել. թվային գործիքակազմը տալիս է իր արդյունքը

ՀՀ կադաստրի կոմիտեն մեծ ուշադրություն է դարձնում ծառայությունների թվայնացմանը, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ օգտվեն՝ խնայելով ժամանակը, զերծ մնալով հերթերից։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ թվայնացմանը զուգահեռ նկատվում է քաղաքացիների մեծ հոսք դեպի թվային հարթակ։ Պատկերը ակնհայտ փաստում է վիճակագրությունը։  

«2019 թվականին կոմիտեն 572 հազար դիմում ստացել է գրասենյակների, իսկ 58 հազարը էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2025 թվականին կոմիտեն ստացել 1 մլն 38 հազար դիմում, որից 705 հազարը՝ բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2024 թվականին ընդհանուր դիմումների քանակը 630 հազար է եղել, իսկ նախորդ տարվա ընթացքում, ինչպես նշեցի 1 մլն-ից ավելի։ Սա ահռելի մեծ առաջընթաց է»,-ասաց Սուրեն Թովմասյանը։  

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծեց, որ թեպետ դիմումների այսքան մեծ հոսք է եղել ինչպես էլեկտրոնային հարթակի, այնպես էլ գրասենյակների միջոցով, միևնույն է՝ իրենք սպասարկել են նույն ռեսուրսներով։ Այսինքն՝ կոմիտեում հաստիքային միավորների փոփոխություն տեղի չի ունեցել։  

Սուրեն Թովմասյանն ընդգծեց, որ շարունակելու են ուշադրությունը սևեռել թվային համակարգերի զարգացմանը, ամբողջ գործընթացի վերապրոֆիլավորմանը։  Նա վստահություն հայտնեց, որ 2026 -ի ցուցանիշները կլինեն ավելի լավը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում