Քաղաքականություն

Հայաստանը հետաքրքրված է Իրանում իրավիճակի կայունությամբ․ Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հետաքրքրված է Իրանում իրավիճակի կայունությամբ․ Ռուբինյան

Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակը կայուն լինի։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանում դեկտեմբերի վերջերից սկիզբ առած բողոքի ցույցերին, և դրանց հնարավոր ազդեցությանը Երևանի ու Թեհրանի միջև արդեն իսկ համաձայնեցված տնտեսական ծրագրերի վրա։

«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի և հույս ունենք՝ այդպես էլ կլինի, իսկ ինչ վերաբերում է համատեղ ծրագրերին, ապա որևէ դեպքում որևէ սպառնալիք չի լինի»,-ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են անցկացվում իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով, որոնց հետևանքով կան բազմաթիվ  զոհեր թե ցուցարարների, թե իրավապահների շրջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում