Մենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրենլանդիայի հարցով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆոն դեր Լայենը գրառում է կատարել X-ի իր էջում։
I spoke to @SecGenNATO, @EmmanuelMacron, @Keir_Starmer, @bundeskanzler and @GiorgiaMeloni.
— Ursula von der Leyen (@vonderleyen) January 18, 2026
Together we stand firm in our commitment to uphold the sovereignty of Greenland and the Kingdom of Denmark.
We will always protect our strategic economic and security interests.
We…
«Միասին մենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջ։
Մենք միշտ կպաշտպանենք մեր ռազմավարական տնտեսական և անվտանգային շահերը։
Մենք մեր եվրոպական համերաշխության դեմ այս մարտահրավերներին կառերեսվենք հաստատակամությամբ և վճռականությամբ»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։