Եվրոպա

Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

Իսպանիայի հարավում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի։ Վիրավոր է 152 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանության հաղորդած տվյալները փոխանցել է իսպանական RTVE հեռուստաընկերությունը։

Հունվարի 18-ին Իսպանիայի հարավում՝ Կորդոբա նահանգի Ադամուզ քաղաքի մոտակայքում արագընթաց գնացքը գծերից դուրս է եկել և բախվել է հանդիպակաց մեկ այլ գնացքի՝ այն դուրս մղելով գծերից։

Երկու գնացքներում եղել է շուրջ 400 ուղևոր, մեծամասամբ՝ իսպանացիներ։

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն։

Վարչապետ Պեդրո Սանչեսը չեղարկել է օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները։

Մադրիդի և հարավային Անդալուզիայի տարածաշրջանի, այդ թվում՝ խոշոր քաղաքներ Կորդոբայի, Սևիլյայի և Գրանադայի միջև ավելի քան 200 գնացքի երթևեկությունը հունվարի 19-ի համար չեղարկված է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում