Սպորտ

Հրաձիգները կմասնակցեն Մյունխենի միջազգային մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հրաձիգները կմասնակցեն Մյունխենի միջազգային մրցաշարին

Հայաստանի հրաձգության հավաքականի 2026 թվականի առաջին մրցաշարը կլինի Գերմանիայում կայանալիք «H&N Cup» միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանը, Հրաչ Բաբայանը, Արտյոմ Գրիգորյանը: Մրցաշարը կկայանա հունվարի 20-25-ը:

Թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ավելի ուշ` փետրվարի 27-ից Երևանում կկայանա հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում