Սպորտ

«Ինտեր»-ը հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ուդինեզե»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Միլանյան թիմի կազմում միակ ու հաղթանակ գնդակը խփեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթրայանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 78-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է 49 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում