Հայաստան

Փրկարարները մարել են Երևան քաղաքի Տիչինայի փողոցի վուլկանիզացիոն կետում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են Երևան քաղաքի Տիչինայի փողոցի վուլկանիզացիոն կետում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 17-ին, ժամը 10։32-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11։31-ին։ Վուլկանիզացիոն կետում  (16 քմ) այրվել են անվադողերի սարքավորումներ և  փայտե կառուցատարրեր (20 քմ)։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում