Սպորտ

Հենրի Ավագյանը կշարունակի մնալ «Փյունիկ»-ում

1 րոպեի ընթերցում

Հենրի Ավագյանը կշարունակի մնալ «Փյունիկ»-ում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և թիմի դարպասապահ Հենրի Ավագյանի միջև պայմանագիրը երկարաձգվել է։ Այն նախատեսված է մինչև 2029 թվականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հենրի Ավագյանը «Փյունիկ» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին, իսկ 2023/24 թթ․ մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։

2025 թվականի հունվարին նա ելույթները շարունակեց «Արարատ-Արմենիայում», որտեղ հանդես եկավ կես մրցաշրջան։ Նախորդ տարվա ամռանը Ավագյանը կրկին վերադարձավ «Փյունիկ» ու ընթացիկ մրցաշրջանում մասնակցեց 17 խաղի։

Ընդհանուր առմամբ, Ավագյանը «Փյունիկում» անցկացրել է 46 հանդիպում, որոնցից 19-ում կարողացել է դարպասն անառիկ պահել։

Հենրի Ավագյանը մեկնաբանել է «Փյունիկի» հետ պայմանագրի երկարաձգումը․

«Անչափ ուրախ եմ պայմանագիրս «Փյունիկի» հետ երկարաձգելու կապակցությամբ։ Ակումբում անցկացրածս այս ողջ ժամանակահատվածում ինձ լիարժեք զգացել եմ որպես թիմի մի մասնիկ, ու դա էլ լրացուցիչ վստահություն է հաղորդել իմ ցուցադրած խաղին։ Կշարունակեմ իմ ողջ ուժերը ներդնել թիմի հաջողություններին նպաստելու համար։ Երևանը միշտ նռնագույն է»։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում