Հայտնի է «Նոա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում
1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում կմրցի Նիդեռլանդների «ԱԶ Ալկմար» ակումբի հետ:
Փլեյ-օֆֆի խաղերը նախատեսված են փետրվարի 19-ին կամ 20-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 26-ին կամ 27-ին: