Քաղաքականություն

Ճապոնիայի վարչապետը հյուրընկալել է ՀՀ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը հյուրընկալել է ՀՀ դեսպանին

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հունվարի 15-ին իր նստավայրում ընդունել է երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Մոնիկա Սիմոնյանին՝ Ճապոնիայում հավատարմագրված կին դեսպանների հետ հանդիպման շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ճապոնիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հարթակում կանանց դերի, գործունեության, առաջնորդության և հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

Դեսպանության փոխանցմամբ՝ կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել հետայսու շարունակել նման ձևաչափով համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում