Սպորտ

«Վան»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

2 րոպեի ընթերցում

«Վան»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի․ թիմին է միացել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ինտեր դե Լագեսում», «Բրագանտինոյում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեում»։

2019 թվականի օգոստոսին Խամեսը տեղափոխվել է Երևանի «Արարատ», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է Երևանի «Ուրարտուում»։

Այնուհետև Խամես Սանթոսը 1,5 տարի ելույթ է ունեցել Երևանի «Ալաշկերտում»։ Վերջինիս կազմում նա մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։

2023 թվականի հունվարին բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»: 2023/24 թթ. մրցաշրջանում նա «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։

Խամես Սանթոսը «Փյունիկ»-ում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ տարվա հունվարին Խամեսը տեղափոխվել է Երևանի «Նոա», որի հետ դարձել է Հայաստանի 2024/25 թթ․ մրցաշրջանի չեմպիոն ու գավաթակիր։

Խամես Սանթոսի նախորդ թիմը Չարենցավանի «Վանն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշարջանի առաջին հատվածում նա «Վանի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում