Կրթություն

ԿԳՄՍ փոխնախարարը չնախատեսված այց է կատարել Երևանի թիվ 189 ավագ դպրոց

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը չնախատեսված այց է կատարել Երևանի թիվ 189 ավագ դպրոց

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանն այսօր չնախատեսված այց են կատարել Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շրջելով դասասենյակներում՝ նախարարի տեղակալն ու խորհրդականը զրուցել են աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ, ավարտական և միասնական քննությունների նախապատրաստական ընթացքով:

Արաքսիա Սվաջյանն առանձնակի հետաքրքրվել է՝ աշակերտները դասընթացներին պատրաստվելիս օգտվո՞ւմ են արհեստական բանականության հնարավորությունից և ի՞նչ սկզբունքով: Աշակերտների հետ նախարարի տեղակալը քննարկել է ԱԲ գործիքների արդյունավետ կիրառմանը, մեդիագրագիտությանը, թվային տեղեկատվության ճիշտ օգտագործմանը վերաբերող հարցեր: Կարևորվել են նաև աշակերտների ինքնուրույն և քննադատական մտածողության զարգացումն ու կարծիքի ձևավորումը՝ որպես հանրակրթության պետական չափորոշչի առանցք:

Դպրոցի տնօրենի և մանկավարժական անձնակազմի ներկայացուցիչների հետ քննարկվել են դասապրոցեսի կազմակերպմանը, դպրոցի կառավարման առանձնահատկություններին վերաբերող հարցեր. առանձնակի կարևորվել են ուսուցումն աշակերտների կարիքների հիման վրա կազմակերպելու անհրաժեշտությունը, դասալսումների նպատակային իրականացումը, տարեկան պլանի ծանրաբեռնվածությունը և այլն:

Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում սովորում է 348 աշակերտ:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում