Հայաստան

Վարչապետի մամուլի քարտուղարը լրագրողներին հորդորում է հարգել Բաքվից վերադարձված անձանց անձնական կյանքի իրավունքը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի մամուլի քարտուղարը լրագրողներին հորդորում է հարգել Բաքվից վերադարձված անձանց անձնական կյանքի իրավունքը

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լրագրողներին հորդորում է առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղդասարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

2026 թվականի հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների՝ Գեւորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում