Նախորդ տարեվերջին հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի 2026 թվականի փետրվարին
1 րոպեի ընթերցում

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նախորդ տարեվերջին հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել 2026 թվականի փետրվար ամսվա ընթացքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը տեղի է ունեցել հունվարի 13-ին։
Ժողովի օրակարգում են եղել եկեղեցու վարչական, կանոնական, կարգապահական խնդիրներին առնչվող հարցեր։
«Քննարկելով առկա իրադրության հաղթահարման ուղիները՝ որոշվեց նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
2025 թվականի դեկտեմբերի 10-12-ն Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Եպիսկոպոսաց ժողով էր հրավիրվել, սակայն դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը և եպիսկոպոսների խնդրանքը։