Հայաստան

ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել Հայաստանին վերադարձված գերիների առողջական վիճակի մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել Հայաստանին վերադարձված գերիների առողջական վիճակի մասին

Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված գերիներից մեկի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, մյուս երեքը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Նրանք տեղափոխվում են Երեւան»,– գրել է վարչապետը։

2026 թվականի հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում