Կրթություն

Արաքսիա Սվաջյանը հետևել է ավարտական քննության ընթացքին

1 րոպեի ընթերցում

Արաքսիա Սվաջյանը հետևել է ավարտական քննության ընթացքին

12-րդ դասարանցիներն այսօր հանձնում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական վերջին քննությունը՝ «Հայոց պատմություն» առարկայից:

Քննության ընթացքին հետևելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 2 ավագ դպրոց: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փոխնախարարը շրջել է քննասենյակներում, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպմանը, զրուցել աշակերտների հետ: Արաքսիա Սվաջյանը բոլորին հաջողություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանք կհաղթահարեն քննության դրական շեմը:

Երևանի թիվ 2 ավագ դպրոցում սովորում է 430 աշակերտ, որից 130-ը՝ 12-րդ դասարանում: «Հայոց պատմություն» առարկայից ավարտական քննություն է հանձնում 100 սովորող:

Արաքսիա Սվաջյանը շրջել է նաև դասասենյակներում, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն աշակերտները, արդյոք առարկայական ծրագրերը նպաստու՞մ են գիտելիքի լիարժեք յուրացմանը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում