Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից

2 րոպեի ընթերցում

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կազատվեն այն քաղաքացիները, որոնք Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն ՀՀ-ում՝ կառավարության կողմից սահմանված ոլորտում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 14-ի նիստում քննարկվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ։

Ըստ օրինագծի՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելուց և ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության կողմից սահմանված ոլորտում ՀՀ-ում աշխատելուց հետո քաղաքացին կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից:

Օրենսդրական այս փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կսահմանվի, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիները ՀՀ վերադառնալու և նախատեսվող կարգով աշխատելու պարտավորություն կունենան, որի համար ևս զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգ կգործի։

Անդրեասյանը մանրամասնեց, որ Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում սովորելու համար 2018 թվականից արդեն իսկ տարկետում է ստացել 650 քաղաքացի, որից 570-ը ներկայում շարունակում է սովորել և օգտվել տարկետման իրավունքից:   

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ այդ համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների վերադարձն ապահովելու և նրանց գիտելիքները ՀՀ-ում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ։ 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն