Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ջանքերով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 1 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2025 թվականին սահմանել է շուրջ 2 միլիարդ դրամի տուգանք՝ Հայաստանի պետական բյուջե մուտքագրելով ավելի քան 1 միլիարդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 14-ի ասուլիսում այս մասին տեղեկացրեց Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«2025 թվականին հանձնաժողովը շուրջ 2 միլիարդի տուգանք է նշանակել, և Հայաստանի Հանրապետության բյուջե մուտքագրվել է 1 միլիարդից ավելի գումար։  Նաև, տեղի ունեցավ ՀԴՄ-ի հայտնի գործը՝ ՀԴՄ շուկայում սպասարկման և ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում: Հիմա գործընթացը գտնվում է վարչական բողոքի փուլում, շուտով հանրությունը կտեղեկացվի վերջնական արդյունքների մասին: Ըստ էության, կատարել ենք մի քանի կարևոր արձանագրում։ Արձանագրել ենք նաև, որ սպասարկման ոլորտում տեղի էր ունեցել գների բարձրացում:

Նաև աննախադեպ որոշում ընդունվեց. ասել էինք, որ գների բարձրացման ընթացքում տնտեսվարող սուբյեկտներից, մեր պատկերացմամբ, ավել հավաքագրված գումարը որոշակի տրամաբանությամբ հաշվարկի սկզբունքով կվերադարձվի հենց նույն տնտեսվարող սուբյեկտներին: Բացի այն, որ պետք է տուգանք վճարվի, պետք է նոր՝ թափանցիկ և ոչ խտրական գներ սահմանվեն»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Ըստ նրա, այժմ Հանձնաժողովը վերջին շտրիխներն է հստակեցնում տնտեսվարող սուբյեկտների հետ.

«Մի քանի բանի շուրջ ենք ուզում պայմանավորվել: ՀԴՄ-ի սպասարկման երկու ֆունկցիա կա՝ բանկերի հետ գործարքների սպասարկման և հենց ՀԴՄ կտրոնների սպասարկման: Այդ երկու ծառայությունները մեկ համակարգի միջոցով են տեղի ունենում: Հիմա մենք բանակցում ենք, որ այդ երկու ծառայությունների սիներգիայի արդյունքում տնտեսվարող սուբյեկտները բավականին խնայողություն ունենան սպասարկման ծառայություն մատուցելու: Վերջնական գինը այս պահին չեմ կարող հրապարակել, որովհետև դեռևս վերջնական որոշում չկա, բայց, կարծում եմ, շուտով մեր տնտեսվարող սուբյեկտները լավ նորություն կունենան այդ առումով»,- ասաց նա

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները