2 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Եվրոպայի առաջնությունում առաջնային նպատակ է համարում մեկնարկային խաղում հաղթանակի հասնելը:
«Տղաները գիտակցում են` ուր են գնում ու ինչի համար: Եվրոպայի առաջնության հոգեբանական արգելքն արդեն իսկ հաղթահարել ենք: Մենք Եվրոպայի առաջնությանը պատրաստվում ենք, ինչպես ուժեղագույն հավաքականներից մեկն է պատրաստվում մրցաշարի: Մեր հավաքականը թույլ թիմ չէ: Թիմի մարտական ոգին բարձր է ու մենք էլ լավ նախապատրաստական փուլ ենք անցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Վերջին շրջանում Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբին են միացել մի քանի իսպանացի մասնագետներ ու վերլուծաբան:
«Մեր նվազագույն խնդիրը Եվրոպայի առաջնությունում առաջին հաղթանակն է: Իսկ առավելագույնը` խմբից դուրս գալ ու հնարավորինս առաջ գնալն է մրցաշարում»,-առանձնացրեց նա:
Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին, մրցակիցը Ուկրաինան է: Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիային, հունվարի 28-ին՝ Լիտվային: