ՀՀ ՆԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։

Կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանը փաստել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով կյանքի են կոչվել Ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք կարևոր ծրագրեր։

Քրիստինա Քվինը արդյունավետ ու կառուցողական համագործակցության համար շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին և նախարարության թիմին։

Դեսպանը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, նաև մի շարք հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, նախարարության հետ գծագրված առաջիկա ծրագրերի իրացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան