Զինծառայության ժամկետի կրճատումը շրջադարձային փոփոխություն է երրորդ հանրապետության պատմության մեջ․ Պապիկյան

2 րոպեի ընթերցում

2025 թվականը կարևոր էր պաշտպանության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից, և ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը՝ մինչև 1,5 տարի, առանցքային և շրջադարձային փոփոխություններից մեկն է երրորդ հանրապետության պատմության մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը հիշեցրել է, որ 18 ամիս ժամկետային զինծառայության անցնելու որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին և ամրագրվել է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրում։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը հնարավոր է դարձել պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ։

«Ես առիթ եմ ունեցել խոսելու այն քննադատությունների մասին, որոնք հնչում են 1,5 տարի ժամկետային զինծառայության անցման վերաբերյալ։ Սակայն այս որոշումը մաս է կազմել Կառավարության ծրագրի, և դրա իրականացումը կախված է եղել մեր իրականացրած բարեփոխումների արդյունքներից»,-նշեց Պապիկյանը։  

Նրա խոսքով՝ բարեփոխումների վառ օրինակներից է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ինչպես նաև ժամկետային զինծառայության ներգրավվող անձանց թվաքանակի աճը, որը պայմանավորված է զորակոչի որակական և քանակական փոփոխություններով։ Ըստ նախարարի՝ այս գործոններն ամբողջությամբ արձագանքում են թե՛ հանրության, թե՛ մասնագետների հնչեցրած մտահոգություններին։

Պապիկյանը ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը չէր կարող հանդես գալ նման նախաձեռնությամբ առանց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցման և նրանց կարծիքի։

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից զորակոչվողները կծառայեն 1.5 տարի։ Նախորդիվ պարտադիր զինծառայության ժամկետը 2 տարի էր։

Հայերեն English

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ