Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահը հեռանում է «Նոա»-ից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահը հեռանում է «Նոա»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը տեղափոխվում է այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Չանչարևիչին։ «Շնորհակալ ենք, Օգնյեն՝ բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար։ Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ։ Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»,-գրել է ակումբը:

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում