Մերցը հայտարարել է անվտանգային ոլորտում Հնդկաստանի հետ ավելի սերտ համագործակցելու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան ցանկանում է անվտանգության հարցերում ավելի սերտորեն համագործակցել Հնդկաստանի հետ՝ նվազեցնելու վերջինիս կախվածությունը Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունվարի 12-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է կատարել այդ երկիր։

Գերմանիան ու Հնդկաստանը այս նպատակով փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ինչպես նաև համաձայնագրեր հանքանյութերի, առողջապահության ոլորտի և արհեստական ​​բանականության նորարարական կենտրոնի վերաբերյալ ։

«Հնդկաստանը և Գերմանիան համատեղ աշխատում են անվտանգ, վստահելի և դիմացկուն մատակարարման շղթաներ կառուցելու ուղղությամբ։ Այսօր այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագրերը նոր թափ և ուժ կհաղորդեն մեր համագործակցությանը», - համատեղ մամուլի ասուլիսում նշել է Մոդին։

Եվրոպա

Գերմանիայի կանցլեր Մերցը ժամանել է Հնդկաստան

Մերցը նաև կոչ է արել Հնդկաստանին և Եվրամիությանն ավարտել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ