Գերմանիայի կանցլեր Մերցը ժամանել է Հնդկաստան

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր առաջին այցով Հնդկաստանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պաշտոնական այցով ժամանել է Ահմեդաբադ… Հնդկաստանը և Գերմանիան նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների 75-ամյակը և ռազմավարական գործընկերության 25-ամյակը։ Կանցլեր Մերցի այցը և այսօր ավելի ուշ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ նրա հանդիպումն էլ ավելի կամրապնդեն Հնդկաստանի և Գերմանիայի միջև գործընկերությունը», - գրել է դիվանագետը X սոցցանցում՝ հրապարակելով Ահմեդաբադի օդանավակայանում Մերցի ժամանման և օդանավակայանում նրան դիմավորելու լուսանկարները։

PTI գործակալության տվյալներով, Ահմեդաբադ ժամանելուց հետո Մերցին միացել է վարչապետ Մոդին. երկու պետությունների ղեկավարները, մասնավորապես, այցելել են աշրամ, որը Մահաթմա Գանդին հիմնադրել է Սաբարմատի գետի ափին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հնդկաստանի ԱԳՆ-ն, Մերցն այցի ընթացքում կլինի Ահմեդաբադում և Բանգալորում։ Սպասվում է, որ Հնդկաստանի և Գերմանիայի ղեկավարները կամփոփեն այն առաջընթացի արդյունքները, որն այս պետությունների միջև ձեռք է բերվել ռազմավարական գործընկերության տարբեր ոլորտներում:

«Քննարկումը կկենտրոնանա նաև առևտրի ու ներդրումների, տեխնոլոգիաների, կրթության, մասնագիտական պատրաստության բնագավառում համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև պաշտպանության ու անվտանգության, գիտության, նորարարությունների և հետազոտությունների, կանաչ և կայուն զարգացման վրա», - հաղորդել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը։

Մոդին և Մերցը նաև կհանդիպեն բիզնեսի և արդյունաբերության առաջնորդների հետ և կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ նշանակության հարցերի շուրջ։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ