Սպորտ

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Նապոլի»-ի հետ. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Նապոլի»-ի հետ. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն ու Հական Չալհանօղլուն, իսկ «Նապոլի»-ից գոլերը խփեց ու դուբլի հեղինակ դարձավ Սքոթ Մաքթոմինայը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում