Սպորտ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի հետ

Եվրո 2026-ին պատրաստվող Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հունվարի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Լիբանանի ընտրանուն: Մրցավեճը կմեկնարկի 20:00-ին:  Ընտրանին հավաքը կշարունակի մինչև հունվարի 18-ը: Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին, մրցակիցը Ուկրաինան է: Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիային, հունվարի 28-ին՝ Լիտվային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում