Ճապոնիայում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի Օգասավարա կղզիների շրջանում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Սեյսմոլոգիական կառավարման գլխավոր կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իո կղզու հատվածում, օջախը 30 կմ խորություն է ունեցել:
Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: