Երևանում ավտոբուսի վարորդն ուղևորի կողմից ծեծի է ենթարկվել
1 րոպեի ընթերցում

Երևանում ուղևորի կողմից ծեծի է ենթարկվել թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Երեւանի ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն»,- գրել է խոսնակն՝ ընդգծելով, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ։