Կրթություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է տեխնոլոգիա և հայոց լեզու դասավանդող ուսուցիչներին

1 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է տեխնոլոգիա և հայոց լեզու դասավանդող ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է տեխնոլոգիա և հայոց լեզու դասավանդող ուսուցիչներին՝ քննարկելու կամավոր ատեստավորմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մանկավարժների հետ հանդիպումը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացի բարելավման և լավարկման տեսանկյունից:

Մանկավարժները անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման տեխնիկական խնդիրներին և մանկավարժական գործունեությանն առնչվող հարցերին՝ շնորհակալություն հայտնելով խնդիրների բարձրաձայնման հնարավորության համար:

Նախարարի հանդիպումները ուսուցիչների հետ կլինեն շարունակական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում