Կրթություն

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը․

Հունվարի 24 - «Հայոց լեզու և հայ գրականություն»։

Հունվարի 25 - «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»։

Հունվարի 31 - «Օտար լեզուներ»։

Փետրվարի 1 - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»։

Փետրվարի 7 - «Մաթեմատիկա»։

Փետրվարի 8 - «Քիմիա», «Հայոց պատմություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում