Հայաստան

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը։ Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն կգործադրի առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ համաժողովը դառնա բնապահպանության ոլորտում կարևոր որոշումների կայացման, ինչպես նաև միջազգային օրակարգում առաջնահերթությունների ամրապնդման և ռազմավարական փաստաթղթերի մշակման արդյունավետ հարթակ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտային այլ հարցերի։ Մասնավորապես՝ քննարկվել է ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ համագործակցության խորացման, կլիմայական քաղաքականությունների իրականացման շրջանակում փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և կարողությունների զարգացման հնարավորությունները։

Կողմերը կարևորել են երկկողմ գործընկերության ընդլայնումը՝ հատկապես կայուն զարգացման, հարմարվողականության և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։

Նախարարն ու դեսպանը վերահաստատել են  պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ երկխոսությունն ու աշխատանքային համագործակցությունը՝ փոխշահավետ ծրագրերի առաջմղման և գործնական արդյունքների ապահովման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում