Աշխարհ

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի մասնատմանը. Դանիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի մասնատմանը. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի կարծիքով՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

«Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի դեմ, ապա ամեն ինչ կավարտվի»,- լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հունվարի 6-ին հայտարարել է Ֆրեդերիկսենը։

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ ձեռնարկելիք ուժային գործողության աղետալի հետևանքների մասին զգուշացրել է նաև այդ կղզու Կառավարության ղեկավար Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։

Դանիայի և Գրենլանդիայի վարչապետների հայտարարությունները հնչել են Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողության խորապատկերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում