Լեհաստանի վարչապետը կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել զինվել
1 րոպեի ընթերցում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել զինվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգի գրառման մեջ նշել է Տուսկը։
«Ոչ ոք լուրջ չի ընդունի թույլ և մասնատված Եվրոպային. ո՛չ թշնամին, ո՛չ դաշնակիցը։ Սա արդեն պարզ է։ Մենք վերջապես պետք է հավատանք մեր ուժերին, մենք պետք է շարունակենք զինվել, մենք պետք է մնանք միասնական, ինչպես երբևէ։ Մեկը բոլորի և բոլորը մեկի համար։ Հակառակ դեպքում մենք կործանված ենք»,- գրել է Տուսկը։
Տուսկը չի պարզաբանել, թե ինչն է իրեն մտահոգել ու նման գրառում անելու պատճառ դարձել։
No-one will take seriously a weak and divided Europe: neither enemy nor ally. It is already clear now. We must finally believe in our own strength, we must continue to arm ourselves, we must stay united like never before. One for all, and all for one. Otherwise, we are finished.
— Donald Tusk (@donaldtusk) January 5, 2026