Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կկառավարի Վենեսուելան

3 րոպեի ընթերցում

Վենեսուելային լայնամասշտաբ հարվածներ հասցնելուց և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կկառավարի» Վենեսուելան անորոշ ժամանակով և «կվերակառուցի նավթի ենթակառուցվածքը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մենք կկառավարենք երկիրը, մինչև գա ժամանակ, որ կարողանանք իրականացնել ապահով, պատշաճ և խելամիտ իշխանափոխություն։ Մենք չենք կարող ռիսկի դիմել, որ Վենեսուելայի կառավարումը ստանձնի մեկը, ով հաշվի չի առնում վենեսուելացիների շահերը», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ամերիկյան զորքերը կտեղակայվեն Վենեսուելայում՝ նավթն ապահով պահելու համար։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի կառավարումը «ոչ մի պենս չի արժենա» Վաշինգտոնի համար. «գումարը կգա տեղից»։ Նրա խոսքով՝ նավթից ստացված գումարը կուղղվի վենեսուելացիներին և ԱՄՆ-ին փոխհատուցում տրամադրելուն՝ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարության ընթացքում պատճառված վնասի համար։

Թրամփը սոցիալական ցանցերում նաև լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Մադուրոն ամերիկյան Iwo Jima ռազմանավի վրա։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը գիշերը մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Ակնկալվում է, որ Մադուրոն շուտով կժամանի Նյու Յորք, որտեղ նրան մեղադրանքներ կառաջադրվեն թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների։ Մեղադրանքներ կառաջադրվեն նաև Մադուրոյի կնոջը։

Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը նախազգուշացում է արել նաև Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին՝ նշելով, որ վերջինս «ունի գործարաններ, որտեղ կոկաին է արտադրում, այնուհետև այն ուղարկում Միացյալ Նահանգներ»։ Թրամփի խոսքով՝ Պետրոն պետք է շատ զգույշ լինի։

Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Մարիա Կորինա Մաչադոն կոչ է արել, որ երկրի ղեկավար նշանակվի ընդդիմադիր թեկնածու, մինչդեռ երկրի արտգործնախարարը պնդում է, որ Վենեսւելայի ղեկավարը մնում է Մադուրոն։ Ըստ CNN-ի՝ Կարակասում վենեսուելացիները տարբեր կերպ են արձագանքել ԱՄՆ-ի գործողությանը՝ մի մասը դա համարում են «դրական փոփոխություն», մյուսներն էլ նշում են, որ Մադուրոյի ձերբակալությունը ստեղծում է «շատ ավելի վատ հակամարտություն»։

Քաղաքականություն

ԵՄ-ն Վենեսուելայում ստեղծված իրավիճակի առնչությամբ զսպվածության կոչ է արել

Հայերեն العربية English Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան