Քաղաքականություն

ԵՄ-ն Վենեսուելայում ստեղծված իրավիճակի առնչությամբ զսպվածության կոչ է արել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Վենեսուելայում ստեղծված իրավիճակի առնչությամբ զսպվածության կոչ է արել

Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ նշելով, որ  զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կարակասում ԵՄ դեսպանի հետ։

«Եվրոպական Միությունը բազմիցս հայտարարել է, որ  Մադուրոն չունի օրինականություն և պաշտպանել է խաղաղ անցումային գործընթացը։ Բոլոր հանգամանքներում անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Մենք զսպվածության կոչ ենք անում։ Երկրում բնակվող ԵՄ քաղաքացիների անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է»,-ասված է Կալասի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում