Հայաստան

Վարորդներն ավտոճանապարհների վիճակի մասին կարող են տեղեկանալ շուրջօրյա հեռախոսահամարով

1 րոպեի ընթերցում

Վարորդներն ավտոճանապարհների վիճակի մասին կարող են տեղեկանալ շուրջօրյա հեռախոսահամարով

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին տեղեկատվություն վարորդները կարող են ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։

«Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։

Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։

Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում