Այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է. Վահե Գևորգյանը` լավագույն մարզչի կոչման մասին

2 րոպեի ընթերցում

Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն անդրադարձել է ՀՖՖ-ի կողմից «Տարվա լավագույն ֆուտբոլային մարզիչ» կոչմանն արժանանալուն:

«Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, բոլոր երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են, հավատացել ու եղել մեր կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը։ Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին. տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գևորգյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 13 ձայնով լավագույնը «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։ Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Պրեմիեր լիգայում։ Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վան»-ում։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է 3 ձայն։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները