Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը

2 րոպեի ընթերցում

Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Reuters»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կձգտեն անհապաղ համագործակցել Սոմալիլենդի հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Նշվում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարը և Սոմալիլենդի նախագահը ստորագրել են փոխադարձ ճանաչման համատեղ հռչակագիր։

Ըստ աղբյուրի՝ Սոմալիի կառավարությունը դատապարտել է Իսրայելի քայլը՝ այն համարելով անօրինական և դիտավորյալ հարձակում իր ինքնիշխանության վրա՝ մերժելով Սոմալիլենդի ցանկացած ճանաչում։

«Դաշնային կառավարությունը հաստատում է իր վճռականությունը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ դիվանագիտական, քաղաքական և իրավական միջոցները՝ միջազգային իրավունքին համապատասխան իր ինքնիշխանությունը, միասնությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները պաշտպանելու համար», - ասվում է Սոմալիի կառավարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին ուրբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Սոմալիի, Թուրքիայի և Ջիբութիի իր գործընկերների հետ։

Նախարարները դատապարտել են Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը՝ վերահաստատելով իրենց լիակատար աջակցությունը Սոմալիի միասնությանը և տարածքային ամբողջականությանը և զգուշացրել, որ անջատված շրջանների ճանաչումը սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Աֆրիկյան միությունը նույնպես մերժել է Սոմալիլենդի ցանկացած ճանաչում՝ վերահաստատելով իր հանձնառությունը Սոմալիի միասնությանը և տարածքային ամբողջականությանը և զգուշացնելով, որ նման քայլերը կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը ամբողջ մայրցամաքում։

Հայերեն العربية Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում